«Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է անգլիական ակումբի հետ պայմանագրի ստորագրումը։
Հոլանդացի մասնագետն անգլիական ակումբը կգլխավորի հուլիսին և թիմի հետ կաշխատի մինչև 2025 թվականի ամառ։
«Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես անհամբերությամբ սպասում եմ նոր մարտահրավերների նոր վայրում: Ես գիտեմ այս մեծ ակումբի պատմությունը և գիտեմ, թե երկրպագուները որքան մեծ եռանդով են աջակցում։
Ես վճռական եմ տրամադրված թիմը զարգացնելու և դրանով արժանի հաջողությունների հասնելու հարցում: Այսքան անհավանական տարիներից հետո հեշտ չի լինի հեռանալ «Այաքսից»: Ցանկանում եմ հանգստացնել երկրպագուներին, որ ես լիովին կենտրոնացած եմ Հոլանդիայում մրցաշրջանը հաջող ավարտելու վրա՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդին» միանալը»,- ասել է Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։