«Չելսիի» նախկին հարձակվողը քննադատել է Ռոմելու Լուկակուին

«Չելսիի» նախկին հարձակվող Ջիմի Ֆլոյդ Հասելբայնկը քննադատել է «ազնվականների» հարձակվող Ռոմելու Լուկակուին՝ ակումբի վերջին հանդիպումներում ցուցադրած խաղի համար։

«Լուկակու, դու լավագույն մրցաշրջանը չես անցկացնում: Գնա և ցույց տուր խաղալու քո կամքը: Ես դա չտեսա։

Ես շատ եմ ցանկանում, որ նա լավ հանդես գա, թիմին նա պետք է: Տեսնում եք, որ Կայ Հավերցը գալիս է խաղադաշտ, նա ցանկանում է ստանալ գնդակը: Ամեն ինչ չէ, որ ստացվում է, բայց նա փորձում է։ Ես դա չեմ տեսնում Լուկակուի մոտ: Չեմ ասում, որ դրանում նա է մեղավոր, բայց նա թիմի առաջատարն է, ինչը նշանակում է, որ պետք է անի ավելին, քան մնացածը»,- հոլանդացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: