Կառլո Անչելոտտին պաշտպանել է Կարիմ Բենզեմային

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Օսասունայի» դեմ խաղում (3:1) հարձակվող Կարիմ Բենզեմայի 2 չիրացրած 11-մետրանոցների մասին:

«Չի վրիպում միայն նա, ով չի հարվածում։ Եթե չհաշվենք 11-մետրանոցները, նա հիանալի խաղ անցկացրեց։ Եթե ևս ​​մեկ 11-մետրանոց լիներ, նա այն կիրացներ: Իսկ հաջորդ անգամ նա գոլ կխփի։

Նրանք, ովքեր խաղում էին, լավ մարզավիճակում էին, այդ թվում՝ Կարիմն ու Ալաբան։ Այս որոշման մեջ ռիսկ չկար»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում AS-ը։

33 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 17 միավորով։