«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարծում է, որ «կարմիր սատանաների» ֆուտբոլիստները պետք է խաղան ակումբի տարբերանշանի համար։ Պրեմիեր Լիգայի վերջին խաղում մանկունիացիները պարտվեցին «Լիվերպուլին» (0:4):
– Ցանկանու՞մ եք, որպեսզի այս մրցաշրջանն ավարտվի:
– Ո՛չ, նման բան չպետք է լինի: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում խաղալ, պետք է դուրս մնա թիմից։ Պետք է գոնե տարբերանշանի համար պայքարենք»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը: