«Նյուքասլը» հետաքրքրված է «Բրենթֆորդի» հարձակվող Այվան Թոնիով: «Կաչաղակները» կփորձեն ձևակերպել անգլիացու տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանին, հայտնում է The Telegraph-ը:
26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Transfermarkt-ը Թոնիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ: Նա իր ակտիվում նաև ունի 4 գոլային փոխանցում։