Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մարզումները

Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մարզումներին ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, հայտնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի ֆուտբոլիստը ժամանել է անգլիական ակումբի մարզաբազա և մասնակցել թիմի մարզմանը:

37-ամյա հարձակվողը բաց էր թողել Անգլիայի առաջնության «Լիվերպուլի» հետ հանդիպումը (0:4) նորածին որդու մահվան պատճառով, որի մասին հայտարարվել էր ապրիլի 18-ին։