Չավի. «Նրա համար իրողությունների կիզակետում լինելը կարծես թմրամիջոց լինի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին։

«Պիկեն սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Այս առումով մենք նման չենք իրար, ես նախընտրում եմ լինել ավելի համեստ:

Սա այն Ժերարն է, ում ես ճանաչում եմ, նրա համար իրողությունների կիզակետում լինելը կարծես թմրամիջոց լինի»,- Չավիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։