«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի մասին (4:0)։
«Ինձ դուր եկավ այս երեկոն: Չէի սպասում, որ ամեն ինչ այսքան հարթ կընթանա։
Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը, սակայն ընդմիջումից հետո մեզնից 15 րոպե պահանջվեց խաղ վերադառնալու համար:
Այսօր բոլորը երջանիկ են։ 9-0 «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ այս մրցաշրջանում անցկացրած 2 խաղերում. երկրպագուները խելացի են և գիտեն, որ նման բաները հազվադեպ են լինում։
Նրանք արժանի են այս ուրախությանը և պետք է տոնեն այս հաղթանակը:»,- Կլոպի խոսքն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի առաջին շրջանի խաղում «Լիվերպուլը» 5:0 հաշվով էր հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: