Գարեթ Բեյլը կրկին չի օգնի Մադրիդի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի ​​մասնակցի «Օսասունայի» հետ իսպանիայի առաջնության  33-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։

Ուելսցի ֆուտբոլիստի՝  բացակայության  պատճառը  հայտնի չէ։

Իսպանիայի Լա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի 33-րդ տուրի «Օսասունա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 20-ին, Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում։ Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Այս մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Իսպանիայի առաջնության 5 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։