Անխել դի Մարիան կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ պորտուգալական «Բենֆիկա»՝ հայտնում է մարզական լրագրող Պեդրո Ալմեյդան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալական ակումբը հետաքրքրված է Անխելի ծառայություններով։

Ավելի վաղ հաղորդվում էր որ ՊՍԺ-ն ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել արգենտինացուն:

Դի Մարիան «Բենֆիկայի» գույները պաշտպանել է 2007-2010 թվականներին, որտեղից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: