Ալեշանդրե Պատո. «Մալդինին գիտի, որ ես պատրաստ եմ վերադառնալու»

«Օռլանդո Սիթիի» հարձակվող Ալեշանդրե Պատոն հայտարարել է «Միլան» վերադառնալու պատրաստակամության մասին, որի կազմում հանդես է եկել 2008-ից 2013 թվականներին։

«Ես ինձ լավ եմ զգում այստեղ պայմանագիր ունեմ, բայց «Միլանի» տեխնիկական տնօրեն Մալդինին գիտի, որ ես պատրաստ եմ վերադառնալու։

Ես հասունացել եմ, հիմա այլ վերաբերմունք ունեմ ֆուտբոլի նկատմամբ, և կարող էի ավելի օգտակար լինել երիտասարդներին։

Միլանն ինձ համար կարևոր քաղաք էր. Ես այնտեղ շատ բան սովորեցի և կարոտում եմ Միլանը։ Ես կցանկանայի վերադառնալ»,- ասել է Պատոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: