«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղից առաջ խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի աշխատանքի մասին։
«Մենք կապի մեջ չենք եղել այն պահից սկսած, երբ նա տեղափոխվել է Անգլիա: Չեմ ցանկանում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը ներկայացնել որպես Կլոպն ընդդեմ Ռանգնիկի: Երբ մենք պատրաստվում ենք հանդիպմանը, ես չեմ մտածում Ռալֆի մասին։ Մարզիչները գոլեր չեն խփում:
Իրականում խոսելու բան չունեմ։ Ռալֆը փորձեց կազմակերպել թիմը, հստակ կառուցվածք տալ նրան։ Նրանք մի քանի միավոր կորցրին՝ առաջնության լավագույն քառյակի համար պայքարելու ընթացքում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։ Այն տեղի կունենա Լիվերպուլում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։