«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի հետաձգված հանդիպման նախօրեին խոսել է թիմի խիտ գրաֆիկի մասին։
«Հունվարից սկսած այս վիճակում ենք, արդեն սովոր ենք։ Վերականգնողական պարապմունքներ, այսօր մարզում ես անցկացնում, իսկ վաղը՝ հանդիպում:
Քանի դեռ հաջողության ես հասնում, մարզվելու ժամանակ չունես։ Գրաֆիկը բավականին խիտ է: Ես կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ, բայց դա ինքնախաբեություն է։ Մեր տղաները միշտ ուրախ են հնարավորինս լավ նախապատրաստվելու համար: Առաջնության թիմերի կեսից ավելիի մոտ նույն իրավիճակն է»,- Կլոպին է ցիտում ВВС-ն:
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։