Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Ռեյնալդո Ռուեդային ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
65-ամյա մասնագետը Կոլումբիայի հավաքականը մարզում էր 2021 թվականի հունվարից, նրա գլխավորությամբ ազգային թիմը չի կարողացել դուրս գալ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ։
Առայժմ հայտնի չէ, թե ով կզբաղեցնի թափուր պաշտոնը։ Ֆեդերացիան սկսել է նոր գլխավոր մարզչի ընտրության աշխատանքները։