«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը հնարավոր է չմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն բաց կթողնի «Օսասունայի» հետ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումը, թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Խոսե Լուիս Սանչեսը։

Բրազիլացի ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի։ Նա կարող է բաց թողնել նաև Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին Երևանի ժամանակով 23:00-ին։