Պոլ Պոգբան պայմանագիր է համաձայնեցրել գրանդ ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ անձնական պայմանագրի կնքման շուրջ։

29-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին և, ըստ երևույթին, չի երկարաձգվի:

Մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստը կհեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով:

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Պոգբան համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ և արդեն պայմանավորվել է փարիզյան ակումբի քառամյա պայմանագրի կնքման շուրջ:

2021/22 մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։