Միկել Արտետա. «Այս պահին Լակազետը գործող պայմանագիր ունի, ուստի նա պետք է կատարի իր պարտականությունը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է հարձակվող Ալեքսանդր Լակազետի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

«Իրավիճակը թույլ է տալիս Լակազետին ինքնուրույն որոշումներ կայացնել իր ապագայի վերաբերյալ: Մենք պատրաստ ենք բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն այժմ ես ցանկանում եմ, որ Լակազետը կենտրոնանա իր պարտականությունների վրա և օգնի «Արսենալին» հասնել առաջադրված նպատակներին:

Այս պահին Լակազետը գործող պայմանագիր ունի, ուստի նա պետք է կատարի իր պարտականությունը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։