«Լիվերպուլի» երկրպագուներն որոշել են ակցիա կազմակերպել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին աջակցելիս այսօր «Էնֆիլդում» կայանալիք խաղից առաջ։
Երկրպագուները պորտուգալացու համար ծափերի րոպե կանցկացնեն և քաջալերող պաստառներ կպատրաստեն՝ հայտնում է Mirror-ը:
Ավելի վաղ Ռոնալդուն տեղեկացրել էր, որ մահացել է իր նորածին տղան:
«Մանչեսթեր Յունայթեդը» թույլատրել է պորտուգալացուն լքել թիմի ճամբարը և միանալ ընտանիքին:
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ ժամը 23:00-ին: