«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով նախորդ շաբաթ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը, «Ռոման» արդեն բանակցություններ է վարում 33-ամյա սերբի ներկայացուցիչների հետ։
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավ ծանոթ է Մատիչին՝ նա սերբին մարզել է նախ «Չելսիում», ապա՝ «Մանչեսթեր Յունայթեդում» և ցանկանում է վերամիավորվել նրա հետ։