Ֆրանսիայում պնդում են, որ ՊՍԺ-ն ծրագրում է բաժանվել թիմի 3 ֆուտբոլիստից

ՊՍԺ-ն դիտարկում է 2021/22 մրցաշրջանի վերջում թիմի արգենտինացի 3 ֆուտբոլիստից ազատվելու հնարավորությունը, հայտնում է L’Équipe-ը:

Փարիզյան ակումբը նախատեսում է բաժանվել հարձակվող Մաուրո Իկարդիից, կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսից և վինգեր Անխել դի Մարիայից։ Եթե ​​դա տեղի ունենա, ՊՍԺ-ում կմնա արգենտինացի միայն մեկ ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսին:

34-ամյա Դի Մարիայի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, և ՊՍԺ-ն նրան չի առաջարկի նոր համաձայնագիր։

Ինչ վերաբերում է 27-ամյա Պարեդեսին և 29-ամյա Իկարդիին, ապա ակումբը նախատեսում է վաճառել նրանց տրանսֆերները կամ վարձակալությամբ բաց թողնել այլ թիմ: