«Էվերթոնը» պատրաստվում է բաժանվել թիմի 2 հիմնական հարձակվողից

Պրեմիեր Լիգայից հնարավոր դուրս մնալու ֆոնին «Էվերթոնը» պատրաստ է բաժանվել հիմնական կազմի 2 հարձակվողից։ «Իրիսները» բաց են Դոմինիկ Կալվերտ-Լյուինի և Ռիշարլիսոնի տրանսֆերների վերաբերյալ առաջարկների համար, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» մտադիր է վաճառել առաջատար ֆուտբոլիստներին՝ թիմի կազմի վերակառուցման համար: Կալվերտ-Լյուինի և Ռիշարլիսոնի հետ պայմանագիր կնքելու հավակնորդներն են «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս մրցաշրջանում 24-ամյա Ռիշարլիսոնն «Էվերթոնի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Կալվերտ-Լյուինը Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 42 միլիոն եվրո: