Էրլինգ Հոլանդը համաձայնության է եկել եվրոպական գրանդ ակումբի հետ

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի շուրջ, որով նա կդառնա Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հայտնում է Daily Mail-ը: 21-ամյա հարձակվողի շաբաթական աշխատավարձը կկազմի ավելի քան 500 հազար ֆունտ (ավելի քան 600 հազար եվրո), գրում է աղբյուրը։

Սպասվում է, որ «քաղաքայինները» կակտիվացնեն նորվեգացու գործող պայմանագրում առկա հրաժարագնի կետը, որով նրա տրանսֆերը 63 միլիոն ֆունտի (75 միլիոն եվրո) դիմաց ձեռք կբերեն Դորտմունդի «Բորուսիայից»:

Հարկ է նշել նաև, որ այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Հոլանդը «Բորուսիայի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցած 85 խաղում դարձել է 82 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։