Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա լիգայի «Օսասունայի» դեմ խաղի նախօրեին կարծիք է հայտնել մարզչական աշխատանքի գնահատականի վերաբերյալ։
«Ինձ բախտ է վիճակվել աշխատել մեծ ակումբներում։ Մարզչին գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն նվաճած տիտղոսները, այլև կատարած աշխատանքը ամբողջությամբ։ Կան հիանալի մարզիչներ, ովքեր փրկում են թիմերին անկումից:
Կարծում եմ նրանք, ովքեր փրկում են թիմերին և օգնում բարձրանալ վեր, նույնքան արժանի են հարգանքի, որքան լուրջ տիտղոս նվաճողները»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լա լիգայի 33-րդ տուրի «Ռեալ Մադրիդ»-«Օսասունա» հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։