«Բավարիայի» առաջատարներից մեկը վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարող է բաց թողնել իր թիմի հաջորդ հանդիպումը։ Մյունխենյան ակումբը պետք է մրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել այսօր կայացած մարզման ժամանակ։ Գերմանացին խաղադաշտը լքել է կաղալով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Թե որքան լուրջ է վնասվածքը, դեռևս հայտնի չէ։

«Բավարիա» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին։