«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը շարունակում է մնալ «Բավարիայի» տրանսֆերային թիրախում։ Մյունխենցիները ամստերդամյան ակումբին առաջարկում են 17 միլիոն եվրո, ինչպես նաև 6 միլիոն՝ բոնուսի տեսքով։ Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը։
«Այաքսն» իր հերթին պահանջում է առնվազն 30 միլիոն եվրո։ «Բավարիան» հասկացրել է, որ մտադիր չէ ավելացնել առաջարկը։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա հոլանդացին անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։