«Բավարիան» հրաժարագին է սահմանել Ռոբերտ Լևանդովսկու համար

«Բավարիան» պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո վաճառել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը, հայտնում է Kicker-ը: Հաղորդվում է, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի հեռանալու դեպքում մյունխենյան ակումբը կպահանջի 40 միլիոն եվրո:

Հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, իսկ նրա հետ նոր համաձայնագիր դեռ չի կնքվել։ «Բավարիան» մտադիր է Լևանդովսկուն պահել մինչև պայմանագրի ավարտը, սակայն չի ցանկանում երկարաձգել համաձայնագրի ժամկետը:

33-ամյա ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 47 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։