«Արսենալի» 2 ֆուտբոլիստ՝ հարձակվող Ալեքսանդր Լյակազետը և կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին, ծրագրում են ամռանը հեռանալ թիմից, տեղեկացնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիացի և եգիպտացի ֆուտբոլիստները ցանկանում են հեռանալ լոնդոնյան ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Լյակազետի հետ պայմանագիր կնքելու հիմնական հավակնորդ է համարվում 2 ակումբ. «Լիոնը», որի սան է համարվում ֆրանսիացին, ինչպես նաև «Բարսելոնան», որը ցանկանում է հարձակման գծում 30-ամյա ֆուտբոլիստին վերամիավորել «Արսենալի» նախկին հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Էլնենիի տրանսֆերն ավելի վաղ փորձում էր գնել «Գալաթասարայը»: