Այս ցուցանիշով Հենրիխ Մխիթարյանը, մինչ օրս միակն է ԱՊԼ-ում

Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, չնայած  արդեն 3 տարի է, հանդես չի գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգայում, միևնույնն է գրանցել է ցուցանիշ, որը անգերազանցելի է մնում մինչև օրս:

Opta-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը Պրեմիեր Լիգայի 1 մրցաշրջանի ընթացքում կիրակի օրերին ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է:

Հայ կիսապաշտպանը իր ակտիվում ունի տասը խփած գոլ:

Հենրիխը 2016-2018 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ 2018-2019 թվականներին՝ Լոնդոնի «Արսենալում»:

Ներկայումս Մխիթարյանը շարունակում է հանդես գալ Իտալական «Ռոմայի» կազմում: