«Վեսթ Հեմը» մտադիր է երկարաձգել Անջելո Օգբոնայի հետ պայմանագիրը

2022 թվականի ամռանը «Վեսթ Հեմը» մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը պաշտպան Անջելո Օգբոնայի հետ։ Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է, որպեսզի 33-ամյա ֆուտբոլիստը մնա թիմում։

Իտալացու գործող պայմանագիրը «մրճահարների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին պաշտպանը ծնկի վնասվածք էր ստացել և այժմ ապաքինվում է։ Օգբոննան հույս ունի խաղադաշտ վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը: