«Վիլյառեալը» հայտնել է թիմի լավագույն ռմբարկուի վնասվածքի մասին:
Հարձակվող Ժերար Մորենոյի մոտ ախտորոշվել է աջ ոտքի մկանների գերլարվածություն: 30-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետի մասին չի հաղորդվում։
Մորենոն Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանում «Վիլյառեալի» լավագույն ռմբարկուն է՝ խփած 9 գոլով:
Ապրիլի 27-ին «Դեղին սուզանավը» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում կմրցի «Լիվերպուլի» հետ։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին։