Այսօր կայացել է Չեմպիոնշիփի 43-րդ տուրի հանդիպումը, որում «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» հյուրընկալել էր «Դերբի Քաունթիին»։ Տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։
Այսպիսով, թիմը, որը ղեկավարում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին, կորցրել է Անգլիայի երկրորդ դիվիզիոնում իր տեղը պահպանելու հնարավորությունը։ Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնշիփում հանդես գալու իրավունք տվող 21-րդ տեղից ակումբին բաժանում է 10 միավոր։ «Դերբի Քաունթին» վերջին անգամ Անգլիայի երրորդ դիվիզիոնում խաղացել է 1986 թվականին, հայտնում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Դերբին» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Ընթացիկ մրցաշրջանում ակումբում ներդրվել է արտաքին կառավարում։ Ներկայիս սեփականատերերը փորձում են գնորդ գտնել, սակայն մինչ այժմ դա նրանց չի հաջողվում։