Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Լա լիգայի 32-րդ տուրում «Սևիլիայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակը։ «Սերուցքայինները» պարտվում էին 0:2 հաշվով, բայց կարողացան հաղթել՝ 3:2։
«Սևիլիան» անզիջում մրցակից է թիմ է, որը միշտ խնդիրներ է ստեղծում: Անհավատալի է, որ երկրորդ խաղակեսում 3 գոլ խփեցինք նրանց դարպասը։ Տղաները գիտեին, որ խփած գոլը մեզ կվերադարձնի խաղ, և մենք հավատում էինք դրան մինչև վերջ։ «Սևիլիան» մրցակից է, որին միշտ դժվար է հաղթել դրսում, և որ «Ռեալը» դա արեց այստեղ, շատ բան է նշանակում:
Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ ճնշեցինք: Բարդ հանդիպում էր, բայց մենք արժանի հաղթանակ տոնեցինք»,- ասել է Կուրտուան։