Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մտադիր է շարունակել մրցելույթները Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով El Chiringuito-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դա կապված է այն բանի հետ, որ ուելսցի ֆուտբոլիստն ու իր ընտանիքն իրենց հարմարավետ են զգում Իսպանիայում։
Ավելի վաղ հարձակվողի գործակալը հաստատել էր, որ իր հաճախորդը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Ռեալը»։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը 7 հանդիպում է անցկացրել «սերուցքայինների» կազմում և դարձել 1 գոլի հեղինակ:
Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Այս ընթացքում ուելսցին ակումբի կազմում անցկացրել է 256 հանդիպում և դարձել 106 գոլի հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին: