ԱՊԼ-ի ակումբներից մեկը պատրաստ է 100 մլն եվրո վճարել Վիկտոր Օսիմհենի համար

«Նյուքասլը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով:

CalcioNapoli24-ի լրագրող Օմա Ակաթուգբայի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է 100 մլն եվրո վճարել հարձակվողի համար։

Հարձակվողի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։ Portal Transfermarkt-ը այն գնահատում է 60 միլիոն եվրո։

Կողմերի միջև բանակցային գործընթացը նախատեսվում է առաջիկա ամռանը: