Հայաստանի հավաքականը «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանին կրկին հրավիրել է հավաքական:
Ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը ասել է, որ Տիկնիզյանը մերժել է ֆեդերացիայի առաջարկը, քանի որ նա ցանկանում է հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում:
«Հայաստանի հավաքականը պարբերաբար դիմում է Նաիրին, վերջին անգամ նրանք դիմել են մեզ անցյալ շաբաթ: Նաիրը չի ընդունի հրավերը, քանի որ նա այլ նպատակներ ունի»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը:
Հավելենք, որ Նաիրն այժմ հանդես է գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականում: