Մյունխենի «Բավարիան» համաձայնության է եկել կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ՝ հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։