«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Սադիո Մանեի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը Twitter-ի իր միկրոբլոգում, անգլիական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է պայմանագիր մինչև 2025 թվականի ամառը։
Սենեգալցի հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Transfermarkt-ը Մանեի շուկայական արժեքը գնահատում է 80 մլն եվրո: