Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր նորածին որդին մահացել է։

Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը սպասում էր երկվորյակի։ Աղջիկը ծնվել է, իսկ տղան, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, չի կարողացել ողջ մնալ։

«Խորը ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր փոքրիկ տղան մահացել է։ Սա ամենամեծ ցավն է, որը կարող է ապրել ծնողը: Միայն մեր աղջկա ծնունդն է մեզ ուժ տալիս այս պահը որոշ հույսով ու ուրախությամբ վերապրելու։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրերին խնամքի և աջակցության համար։

Մենք ցնցված ենք այս կորստից և հարգանք ենք խնդրում այս շատ դժվար պահին: Մեր տղա, դու մեր հրեշտակն ես: Մենք միշտ կսիրենք քեզ»,- ասված է Կրիշտիանուի և Ջորջինայի հայտարարության մեջ։