Ապրիլի 17-ին Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 32-րդ տուրի խաղում կամային հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ (3:2)։
Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման հաղթական գոլը խփեց խաղավերջում։ Այս գոլը ֆրանսիացու համար 25-րդն էր Իսպանիայի առաջնությունում 2021/22 մրցաշրջանում։
Ըստ Opta-ի՝ սա Բենզեմայի անձնական լավագույն ցուցանիշն է Լա Լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում:
Նախկինում ֆրանսիացու լավագույն ցուցանիշը 2015/16 մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում խփած 24 գոլն էր։