«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ա Սերիայի 33-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ արտագնա խաղից առաջ հարգանքի տուրք է մատուցել Դիեգո Մարադոնային։
Պորտուգալացի մարզիչը ծաղիկներ է դրել «Նապոլիի» լեգենդին նվիրված հայտնի որմնանկարին:
Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ սրտի կանգի և թոքային էմբոլիայի հետևանքով։
«Նապոլի»-«Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: