Ինյակի Ուիլյամսը ֆենոմենալ ցուցանիշ է գրանցել Լա Լիգայում

«Ատլետիկի» բասկ հարձակվող Ինյակի Ուիլյամսը յուրօրինակ նվաճման է հասել Լա Լիգայում: Նա մրցաշարի ոչ մի հանդիպում բաց չի թողել վերջին 6 տարիների ընթացքում։

«Ատլետիկի» 27-ամյա հարձակվողը մասնակցել է «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության ընթացիկ տուրի խաղին (0:2):

Այսպիսով, Ինյակին 224 անընդմեջ հանդիպում է անցկացրել թիմի կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը 32 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։