Կառլո Անչելոտտին ասել է՝ որ հավաքականին է երկրպագելու աշխարհի առաջնությունում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանել է, որ 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում երկրպագելու է Կանադայի հավաքականին։

«Առաջիկա աշխարհի առաջնությունում ես կերկրպագեմ Կանադայի հաավաքականին: Նրանք երկար տարիներ չեն եղել մրցաշարում։ Բացի այդ, դա իմ երկրորդ տունն է։ Կանադայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը Աբրուցցոյից է, ուստի Իտալիայում բոլորը երկրպագում են Կանադային»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը:

Կանադան 36 տարվա մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր: Վերջին աշխարհի առաջնությունը, որին կանադացիները մասնակցել են, 1986 թվականի մրցաշարն է, որում հաղթել էր Արգենտինայի հավաքականը։