«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ավտովթարի է ենթարկվել, հայտնում է Evening Standard-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ֆերնանդեսը և վթարի մասնակից մյուսները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Պորտուգալացի ֆուտբոլիստը նախատեսում է մասնակցել «կարմիր սատանաների» այսօրվա մարզմանը։
27-ամյա Բրունո Ֆերնանդեշն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։