«Բավարիայում» հաստատել են, որ բանակցություններ են վարում Սերժ Գնաբրիի հետ

«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը հաստատել է մյունխենյան ակումբի և հարձակվող Սերժ Գնաբրիի միջև բանակցությունները: Հիշեցնենք, որ կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է մինչև 2023 թվականի ամռանը։

«Ակումբն իսկապես բանակցություններ է վարում Գնաբրիի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Նա գիտի, թե մենք ինչ ենք ուզում իրենից: Այս պահին Գնաբրին մտորումների փուլում է:

Հենց իրավիճակը հարթվի, մենք կհայտարարենք այդ մասին»,- Կանի խոսքերն է մեջբերում sport1-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»։