«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին կարող է վերադառնալ «Լիոն»: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը չի խաղացել նախորդ տարվա դեկտեմբերից, նա ապաքինվում է ոտքի վիրահատությունից հետո:
Աշխարհի չեմպիոնն ընդգրկված չէ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերում, և ակումբի ղեկավարությունը բազմիցս ցանկացել է վաճառել նրա տրանսֆերը։
Այժմ 28-ամյա պաշտպանը, հնարավոր է, վերադառնա «Լիոն», որտեղ հանդես է եկել 2011-16 թվականներին: