«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել ձախ եզրային պաշտպանի, սակայն մեծ ներդրումներ չի կատարի այդ դիրքի ամրապնդման համար, հաղորդում է լրագրող Տոնի Խուանմարտին:
Աղբյուրի համաձայն՝ այդ դիրքի համար նոր ֆուտբոլիստի տեղափոխությունը պետք է լինի կամ մատչելի կամ ընդհանրապես անվճար: Նշվում է, որ «Բարսայի» մարզչական շտաբը նախընտրում է հրավիրել Լա Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստի։
«Շտուտգարտի» պաշտպան Բորնա Սոսան հայտնվել է կատալոնական ակումբի ուշադրության կենտրոնում, սակայն 25 միլիոն եվրո կազմող տրանսֆերային արժեքը կարող է խոչընդոտ հանդիսանալ «կապտանռնագույնների» համար:
«Սելտայի» ձախ լատերալ Խավի Գալանի թեկնածությունը ձեռնտու է «Բարսելոնայի» համար, բայց գործարքի հարցում դեռևս առաջընթաց չի գրանցվել: