«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին մեղադրանք է առաջադրվել

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսի հետ կարող է կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված լինել։ Այս մասին հայտնում է El Confidential-ը։

Ըստ վերոնշյալ աղբյուրի ձեռք բերած գրառումները և փաստաթղթերը փաստում են, որ Պիկեն և Ռուբիալեսը պայմանավորվել են ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների վրա՝ 24 միլիոն եվրո վճարելու՝ իրենց երկրում Իսպանիայի Սուպերգավաթը անցկացնելու համար: Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: