17-ամյա հայ ֆուտբոլիստ Դանիել Դուրյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել ռուսական «Ռոստովի» հետ՝ տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
«Շատ ուրախ եմ պայմանագիր կնքել «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ։
Ես մեծացել եմ այս քաղաքում, սիրում եմ այս ակումբը։ Ես շնորհակալ եմ իմ մարզիչներ Անդրեյ Հակոբյանցին և Ալեքսանդր Աբրոսկինին այն ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար և շարունակում են անել։
Մենք կանգ չենք առնում կնքված պայմանագրով, այլ անցնում ենք «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ բարձունքների նվաճմանը»,- Դուրյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: