Անսու Ֆատին դժգոհ է «Բարսելոնայի» բժիշկներից

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին դժգոհ է ակումբի բժիշկներից, հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը հիասթափված է, որ բժիշկները խորհուրդ են տվել ազդրի վիրահատության ենթարկվել։

Հարձակվողը խուճապի է մատնվել նոր վիրահատության մտքի պատճառով՝ «Բարսայի» առաջին թիմում իր նորամուտից սկսած 4 վիրահատությունից հետո և փոխարենն ընտրել է կոնսերվատիվ բուժման տարբերակը: 19-ամյա ֆուտբոլիստն աշխատել է Մադրիդում՝ կենտրոնանալով ֆիզիոթերապիայի վրա։

Ֆատին արդեն վերադարձել է թիմի ընդհանուր խումբ, սակայն ակումբը դեռ չի ցանկանում ռիսկի դիմել: