Ալեքսանդր Լակազետ. «Ես բանակցում եմ շատ ակումբների հետ, բաց եմ առաջարկություններիի համար»

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը խոստովանել է, որ ներկայումս բանակցություններ է վարում այլ ակումբների հետ, մինչդեռ Լոնդոնում իր ապագան մնում է անորոշ:

Ֆրանսիացու պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է հունիսին, և ֆուտբոլիստը հնարավորություն ունի անվճար միանալ այլ ակումբի՝ ազատ գործակալի կարգավիճակով։

«Արսենալը» դեռ չի առաջարկել 30-ամյա հարձակվողին երկարաձգել համագործակցությունը։

«Ես բանակցում եմ շատ ակումբների հետ, բաց եմ առաջարկություններիի համար»,- ասել է Լակազետը Canal Plus-ին: